Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունները «բազմաթիվ ուղղություններով զգալի առաջընթացի» են հանգեցրել։ Այս մասին Վաշինգտոնից վերադառնալու ճանապարհին, ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը նախօրեին հանդիպում է անցկացրել ԱՄՆ առաջնորդի հետ Սպիտակ տանը։               
 

Թրամփից հավանաբար վրեժխնդիր է եղել փոքրիկ սատանան՝ Մակրոնը

Թրամփից հավանաբար վրեժխնդիր է եղել փոքրիկ սատանան՝ Մակրոնը
27.09.2025 | 10:31

Կամ էլ՝ Մակրոնի նման աստվածանարգ, սատանայապաշտ, այլասերված կամ այլասերվածների հովանավոր որևէ մեկը ՄԱԿ- ում գտնվող ու լիբերալ հակաարժեքների կրող գլոբալիստներից

ԱՄՆ- ի սրտում՝ Նյու Յորքում, ՄԱԿ- ի նյույորքյան կենտրոնակայանում, պարսկահայի լեզվով, մե սկանդալ, մե սկանդալ․․․ Եթե ասենք, որ տեղի է ունեցել զավեշտալի իրադարձություն, կնշանի, որ ոչինչ չեք ասել, քանի որ կատարվածն ավելին է, քան պարզապես զավեշտը։

ԱՄՆ- ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ քիչ էր մնում զոհվեր Նյու Յորքում ՄԱԿ- ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու ժամանակ։ Թրամփի հետ Նյու Յորքում ՄԱԿ- ի կենտրոնակայան կատարած այցի ժամանակ տեղի է ունեցել «երեք շատ չարագուշակ իրադարձություն». շարժասանդուղքը, որով նա բարձրանում էր կնոջ՝ Մելանյայի հետ, անսպասելիորեն կանգ է առել, հեռասուֆլերը չի աշխատել, իսկ ձայնը Գլխավոր ասամբլեայում նրա ելույթի ժամանակ անհետացել է:

Թրամփը պահանջում է հետաքննել միջադեպերը, դրանք անվանելով եռակի սաբոտաժ, ինչպես նաև ձերբակալել մեղավորներին։ Այս մասին նա գրել է իր «Truth Social» սոցցանցում։

«Երեկ ՄԱԿ- ում տեղի ունեցավ իսկական խայտառակ իրադարձություն․ ոչ թե մեկ, ոչ թե երկու, այլ երեք շատ չարագուշակ իրադարձություն,- գրել է ԱՄՆ- ի նախագահը։- Նախ, շարժասանդուղքը, որը տանում էր դեպի գլխավոր հարկ, կտրուկ կանգ առավ։ Այն կանգ առավ մի ակնթարթում։ Զարմանալի է, որ Մելանյան և ես դեմքով չընկանք այդ պողպատե աստիճանների սուր եզրերին։ Միայն այն բանի շնորհիվ, որ մենք ամուր կառչած էինք բազրիքներից (դա տեղի չի ունեցել), այլապես աղետ կլիներ»։

«Դա պատահականություն չէր, դա եռակի սաբոտաժ էր ՄԱԿ- ում,- հայտարարել է ԱՄՆ- ի նախագահը։- Նրանք պետք է ամաչեն։ Ես այս նամակի պատճենն ուղարկում եմ գլխավոր քարտուղարին և պահանջում եմ անհապաղ հետաքննություն»։

«Զարմանալի չէ, որ ՄԱԿ- ը չի կարողացել կատարել այն աշխատանքը, որի համար ստեղծվել է,- հավելել է Թրամփը։- Շարժասանդուղքի հսկողության տեսախցիկների բոլոր գրառումները պետք է պահպանվեն, հատկապես վթարային կանգի կոճակի տեսագրությունները: Այդ գործում ներգրավված է գաղտնի ծառայություն»։

ԱՄՆ- ի նախագահը, կարծում ենք, այդ առումով չի սխալվում, քանի որ «խորքային պետություն» կոչվածը՝ գլոբալիստները, ջհուդամասոնները (ինչպես ուզում եք, անվանեք), ունեն այդպիսի ծառայություն։

Բացի վերոնշյալից, ԱՄՆ- ի առաջնորդը հաղորդել է ականատեսների մասին, որոնք, ըստ նրա, լսել են, որ ՄԱԿ- ի որոշ աշխատակիցներ «կատակում են շարժասանդուղքն անջատելու մասին»:

«Մարդիկ, ովքեր դա արել են, պետք է ձերբակալվեն»,- շարունակել է նա «Truth Social»- ում հրապարակված իր գրառման մեջ, ապա ուշադրություն դարձրել իր ելույթի առաջին 15 րոպեների ընթացքում չգործող հեռուստասուֆլերին։

«Եվ երրորդ՝ ելույթից հետո ինձ ասացին, որ դահլիճում, որտեղ տեղի էր ունենում ելույթը, ձայնն ամբողջովին անջատված էր, և որ համաշխարհային առաջնորդները, եթե չեն օգտագործել թարգմանիչների ականջակալները, ոչինչ չեն լսել»,- գրել է նա:

Թրամփը հավելել է, որ այդ մասին իրեն հայտնել է իր կինը՝ Մելանյան, որը նստած էր առաջին շարքում, սակայն «ոչ մի բառ չի լսել»:

ՄԱԿ- ի կենտրոնակայանում սաբոտաժի մասին Թրամփի մեղադրանքները մերժվել են։ Գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկն իր հայտարարության մեջ պարզաբանել է, որ ԱՄՆ- ի նախագահի մամուլի ծառայությունից տեսանկարահանողը շարժասանդուղքով հետընթաց շարժվելով և Թրամփին ու Մելանյային նկարահանելով, ակտիվացրել է ներկառուցված ապահովիչը:

«Անվտանգության մեխանիզմը նախատեսված է կանխելու մարդկանց կամ առարկաների պատահական խրվելը մեխանիզմի մեջ կամ նրանց ներքաշվելը դրա մեջ: անվտանգության մեխանիզմը նախատեսված է մարդկանց կամ առարկաների պատահական խցանումը կանխելու համար»: Տեսանկարահանողը, հնարավոր է, ոչ միտումնավոր ակտիվացրել է վերը նկարագրված գործառույթը»,- գրել է Դյուժարիկը X սոցցանցում։

Այս վարկածը, սակայն, չի բավարարել Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լևիտին, որը խոստացել է պարզել միջադեպի բուն էությունը:

«Եթե ՄԱԿ- ում ինչ-որ մեկը դիտավորյալ կանգնեցրել է շարժասանդուղքը, երբ նախագահն ու առաջին տիկինը բարձրանում էին դրա վրա, ապա նրան պետք է անհապաղ աշխատանքից ազատել և հետաքննություն անցկացնել»,- գրել է նա X-ում իր գրառման մեջ:

«Ֆոքս Նյուզ»- ի եթերում Լևիտը հայտարարել է, որ նախագահի անվտանգության ծառայությունը հետաքննում է միջադեպը:

«Ես գիտեմ, որ մենք ունենք մարդիկ, այդ թվում՝ ԱՄՆ գաղտնի ծառայությունից, որոնք զբաղվում են այս միջադեպի հետաքննությամբ, որպեսզի հասնեն ճշմարտությանը»,- ասել է նա:

Էլ ում հետ է զավեշտալի իրադարձություն տեղի ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողով այցելելիս.․․ Թրամփը միակ պետության ղեկավարը չի եղել, ով անհարմար դրության մեջ է հայտնվել Նյու Յորքում ՄԱԿ- ի Գլխավոր վեհաժողով այցելելու առիթով։

Սոցցանցերում հայտնվել են կադրեր, որոնցում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու նրա շրջապատը ստիպված են եղել ոտքով գնալ, քանի որ ֆրանսիական պատվիրակության մեքենան նախապես կանգնեցրել են, որպեսզի ինչ- որ ժամանակ հետո անցնի Թրամփի ավտոշարասյունը։ Ֆրանսիայի առաջնորդը դուրս է եկել մեքենայից, որպեսզի խոսի ոստիկանի հետ, համոզի նրան, սակայն վերջինս Մակրոնին թույլ չի տվել շարունակել ճանապարհը, ինչից հետո Մակրոնը հարկադրված է եղել բջջային հեռախոսով զանգահարել ԱՄՆ- ի նախագահին:

«Գուշակեցիր ինչ․․․ Ես սպասում եմ փողոցում, քանի որ բոլոր ճանապարհները փակել են քո պատճառով»,- ասել է Մակրոնը։

Սակայն պատվիրակությանը բաց չեն թողել նաև դրանից հետո, և Մակրոնը ստիպված է եղել ոտքով հասնել ՄԱԿ- ի կենտրոնակայան։

Աստվածանարգ, հետևաբար սատանայապաշտ, այլասերված կամ այլասերվածների հովանավոր, լիբերալ հակաարժեքների կրող, գլոբալիստական ուժերի ներկայացուցիչ կամ վեցանոց Մակրոնը վերոնշյալ միջադեպից հետո ՄԱԿ- ում գտնվող իր նմանների միջոցով հավանաբար փորձել է վրեժխնդիր լինել Թրամփից, մտքում ունենալով հետևյալը․ իմ մեքենան կանգնեցնել տվեցիր, նվաստացրեցիր ինձ (Ֆրանսիայում հենց այդպես էլ մեկնաբանել են Մակրոնի հետ կապված միջադեպը), ես էլ կանգնեցնել կտամ շարժասանդուղքը և քո դեմ ուրիշ բաներ էլ կանեմ, երբ տիկնոջդ հետ դրա վրա կլինես, վայր կընկնեք, ոսկորների կոտրվածք ու սալջարդ կստանաք, նվազագույնը կհայտնվեք անհարմար դրության մեջ, ինչպես ես։

Տեսանյութն այստեղ՝ https://news.mail.ru/society/68014447/

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 329

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ